Ջերմուկ Աշխարհ

October 13, 2015

«Ջերմուկ Աշխարհ»առողջարանային համալիրը կառուցվել է 1976 թվականին: Երկար տարիների աշխատանքային փորձն ու արհեստավարժ աշխատակազմը Ձեր բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիքն են: Այստեղ բուժման արդյունավետությունն ապահովում է համալիր միջոցառումների իրականացումը`

  • հանքային ջրի արտաքին և ներքին օգտագործում
  • ֆիզիոթերապիա
  • դիետոթերապիա
  • կլիմատոթերապիա

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում բուժվում են մի շարք հիվանդություններ`

  • Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ
  • Նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ
  • Պերիֆերիկ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
  • Միզասեռական համակարգի հիվանդություններ
  • Գինեկոլոգիական հիվանդություններ
  • Հետվնասվածքային վիճակներ
  • Շնչառական համակարգի հիվանդություններ