Ոսկու աշխարհ

October 11, 2015

«Ոսկու աշխարհ» հանգստյան տունը գտնվում է լեռան ստորոտին` շրջապատված կանաչ տարածությամբ: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է:
Այստեղ կան բոլոր պայմանները առօրյա հոգսերից ու քաղաքի աղմուկից կտրվելու, լիցքաթափվելու, բնության գեղեցկությունը վայելելու, սպորտով զբաղվելու, զվարճանալու, միևնույն ժամանակ, անհետաձգելի գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի ինտերիերի յուրօրինակ լուծումներ: Գեղեցիկ կահավորված սենյակներն աչքի են ընկնում գունային ընդգծված դիզայնով: Կան ժամանցի զանազան հնարավորություններ , այդ թվում` բիլիարդ, համակարգչային խաղեր և այլն: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հմուտ ու փորձառու խոհարարների պատրաստած հայկական և այլ ժողովուրդների ազգային խոհանոցների լավագույն ուտեստներ: